Օբաման վետո կդնի, եթե ընդունվի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը
Աշխարհ
Բարաք Օբաման վետո կդնի, եթե ընդունվի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը:
Ինպես հայտնում է Российская газета-ն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է վետո դնել, եթե ընդունվի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիի խոսքերով` նրանք Կոնգրեսի անդամների հետ քննարկել են այս թեման և հասկացրել, որ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծերի ընդունման ժամանակը չէ:
«Մենք չենք կարծում, որ այդ փաստաթուղթը կընդունվի, և որ այն պետք է ընդունվի: Եթե օրինագիծն անցնի, ապա նախագահը վետո կդնի դրա վրա»,-ավելացրել է Քարնին:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան