Օբամայի կրտսեր եղբայրն իր գրքում նկարագրել է հոր դաժանությունները (լուսանկար)
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եղբայրը՝ Մարկ Օբամա Նդեսանջոնը, գիրք է հրատարակել իր դաժան մանկության հիշողությունների հիման վրա, որում հիմնականում ներկայացնում է հոր կողմից մշտապես բռնության ենթարկվելու փաստերը. գրում է russian.rt.com-ը:
«Հայրս պարբերաբար ծեծի էր ենթարկում ինձ և մորս: Ես շատ էի վախենում նրանից, վախենում էի, որ մի օր կամ ինձ կսպանի. կամ մորս: Ողջ իմ մանկությունն անցել է բղավոցների և ցավերի ներքո: Ես չեմ կարող ոչ մի լավ բան հիշել հորս հետ ապրած տարիներից»,-արցունքերն աչքերին պատմել է Մարկ Օբաման:
Նդեսանջոնն իր ինքնակենսագրականը սկսել է գրել դեռ 10 տարի առաջ:
«Իմ եղբոր հաղթանակն ԱՄՆ-ի ընտրություններում ինձ օգնեց հաշտվել անցյալիս հետ: Ես հույս ունեմ, որ այս գրքի միջոցով հասարակության ուշադրությունը կսևեռեմ ընտանեկան բռնությունների և երեխաների անպաշտպանվածության խնդիրների վրա»,-ավելացրել է Մարկ Օբաման:



















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)