Եգիպտոսը նոր մեղադրանքներ է ներկայացրել Մուրսիի նկատմամբ
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին դատարանի առջև կկանգնի «Վադի Նատրուն» բանտից փախչելու, այն հրկիզելու և մյուս դատապարտյալներին աջակցություն ցուցաբերելու մեղադրանքներով. այս մասին հայտնում է EFE լրատվական գործակալությունը` հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Այս գործով մեղադրանքներ կառաջադրվեն ավելի քան 132 մարդու, այդ թվում` ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման, լիբանանյան շիական «Հըզբոլլահ» և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունների ղեկավարներին:
Ինչպես ավելի վաղ հայտնում էին տեղական ԶԼՄ-ները, Մուբարաքը փախուստի էր դիմել քաղբանտարկյալների ուղղիչ հաստատությունից 2011 թվականին` համաժողովրդական ապստամբության ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն