Էրդողանը կարտաքսի արտասահմանցի դեսպաններին
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արտասահմանցի դեսպաններին կոռուպցիոն գործողությունների շրջանակում սադրիչ գործողություններ իրականացնելու համար. հայտնում է itarr-tass-ը:
Էրդողանը հայտնել է, որ կարտաքսի արտասահմանցի դեսպաններին, եթե շարունակեն իրենց գործով զբաղվելու փոխարեն քաղաքական մթնոլորտի թեժացումներ հրահրել:
«Այս ամենը «կեղտոտ գործընթաց է», որի նպատակն է վարկաբեկել ինձ և իմ կառավարությանը: Վերջին օրերին շատ տարօրինակ է դեսպանների որդեգրված վերաբերմունքն ու սադրիչ գործողությունների հրահրումը: Ես կոչ եմ անում նրանց զբաղվել իրենց աշխատանքով: Եթե դեսպանները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, ապա այստեղ անելիք չունեն»,- հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն գործողությունների արդյունքում` Թուրքիայի ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարների որդիները կալանքի տակ էին առնվել, որը լարված մթնոլորտ էր ստեղծել Թուրքիայում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)