Վենեսուելայի նախագահը Կուբայում հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ. հաղորդել է Associated Press-ը:
Մադուրոյի այցը նվիրված է Ուգո Չավեսի և Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ ստեղծված Ամերիկայի ժողովուրդների համար «Բոլիվարյան դաշինք» կազմակերպության 9-ամյակին: Վենեսուելայի նախագահն ու Ֆիդել Կաստրոն քննարկել են կյանքի և քաղաքական գործունեությանն առնչվող թեմաներ. այս մասին Մադուրոն հայտարարել է իր Twitter-յան էջում:
Հիշեցնենք, որ Ամերիկայի ժողովուրդների համար «Բոլիվարյան դաշինքը» ստեղծվել Է 2004-ին Կուբայի և Վենեսուելայի ղեկավարներ Ֆիդել Կաստրոյի և Չավեսի նախաձեռնությամբ: ԱԼԲԱ-ի կազմի մեջ են մտնում Բոլիվիան, Վենեսուելան, Հոնդուրասը, Դոմինիկյան Հանրապետությունը, Կուբան, Նիկարագուան, Էկվադորը, երկու կարիբյան պետություններ՝ Սեն Վինսենտը և Գրենադինները, ինչպես նաև` Անտիգուան եւ Բարբուդան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)