Թաիլանդի վարչապետը լքել է Բանգկոգը զանգվածային ցույցերի ժամանակ
Աշխարհ
Թաիլանդի վարչապետ Ինգլակ Չինավաթին լքել է Բանգկոգն ընդդիմության կազմակերպած զանգվածային բողոքի ցույցի ժամանակ. այս մասին հայտնում է Թաիլանդի անգլալեզու The Nation պարբերականը:
Որոշ լրատվամիջոցներ վարչապետի բացակայությունն արդարացնում են Նոնգկհայի մարզում հրատապ աշխատանքային գործունեություն իրականացնելով:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` վարչապետը խոստացել է վերահսկել երկրի իրավիճակը էլեկտրոնային կապի միջով: Գործուղման ընթացքում Չինավաթին ներկայացրել է լրագրողներին իր iPad-ը, որը հնարավորություն ունի տեղեկացնելու, թե ինչ է կատարվում Բանգկոգում օրվա ցանկացած պահի: Որպես ապացույց` նա հայտնել է, որ այդ պահի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնում կանանց խաղաղ հանրահավաք է:
Հիշեցնենք, որ կիրակի օրվանից Թաիլանում թափ են առել զանգվածային բաղաքի ցույցերը: Ավելի վաղ տեղեկացվել էր նաև, որ Թաիլանդի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը բոյկոտել էր խորհրդարանական ընտրությունները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն