Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունները հետաձգվել են
Աշխարհ
Կիրակի ավարտվել են Իրանի և «վեցնյակի» միջև փորձագիտական մակարդակով բանակցությունները, այն նախատեսվում է շարունակել դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ ծննդից հետո. այս մասին հայտնում է Российская газета-ն:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտնել է, որ բանակցությունները կդադարեցվեն Սուրբ ծննդի ժամանակ:
«Կիրակի տեղի ունեցավ Էշթոնի ու Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը, որը փորձագետների տեխնիկական խորհրդակցությունների մանրամասների քննարկում էր նախատեսում»,-հայտնել է Մայա Կասյանչիչը:
Հիշեցնենք, որ խորհրդակցությունների հերթական փուլը նախատեսում էր Ժնևում նախարարական մակարդակով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների իրականացման ծրագրերի մշակումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն