Խոդորկովսկին պայքարում է Յուլյա Տիմոշենկոյի ազատության համար
Աշխարհ
Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել ազատ արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին. այս մասին հայտնում է news.rambler.ru-ն:
«Ես հույս ունեմ, որ Վիկտոր Յանուկովիչն այս հարցում օրինակ կվերցնի իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից, ով դեկտեմբերի 20-ին ներում շնորհեց ինձ»,-հայտնել է Խոդորկովսկին:
Հիշեցնենք, որ 2005թ․ մայիսին Մոսկվայի Մեշանսկի դատարանը Միխայիլ Խոդորկովսկիին դատապարտել էր 9 տարի ազատազրկման` հարկերից խուսափելու համար։ 2010թ․ դեկտեմբերին Մոսկվայի Խոմովնիչեսկի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՅՈՒԿՕՍ-ի կողմից արդյունահանվող նավթի յուրացման և փողերի լվացման մեջ ու դատապարտել 14 տարի ազատազրկման։ 2012-ի դեկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել էր նրա պատիժը մինչև 11 տարի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն