Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունները դադարեցվել են
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է gazzeta.ru-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին. Իսրայելի և Պաղեստինի կառավարությունների միջև բանակցությունները դադարեցվել են. այս մասին հայտնել է Պաղեստինի պատվիրակության ղեկավար Սաիբ Արիքաթը:
«Բանակցությունների արդյունքում քննարկվել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի նոր ծրագրերն ու գաղափարները, որոնք հիմնականում ուղղված են Իսրայելի անվտանգության ապահովմանը»,-հայտարարել է Սաիբ Արիքաթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Արաբական պետությունների լիգան մերժել է ԱՄՆ-ի՝ ապագա Պաղեստին պետության արևելյան սահմանին իսրայելցի զինվորականների հետագա ներկայության վերաբերյալ ծրագիրը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)