Մեծ Բրիտանիայիում նախկին նախարարը ազատազրկման է դատապարտվել
Աշխարհ
Ինչպես հայտնում է Аргументы и Факты լրատվական գործակալությունը, 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախկին նախարար Դենիս Մաքշեյնը։
Մաքշեյնը մեծ ճանաչում ձեռք բերեց իր ֆինասնական հարցերի նկատմամբ ունեցած անպատասխանատվության և պետբյուջեից իր անձնական ճանապարհորդությունների վրա ծախսված ահռելի գումարների շնորհիվ: 69-ամյա նախկին նախարար Մաքշեյնը դատապարտվել է վեցամսյա կալանքի դրամական խարդախության մեղադրանքով: Նա խոստովանել է, որ 19 կեղծ չեքերի միջոցով պետությունից պահանջել է ավելի քան 12,9 հազար ֆունտ ստեռլինգի չափով ծախսերի փոխհատուցում:
Նշենք, որ 69-ամյա Դենիսը 18 տարի եղել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն