Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 70 մարդ է զոհվել
Աշխարհ
Նիգերիայում զինյալների և զինվորականների բախման հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ: Այս մասին հաղորդում է People's Daily Online-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
«Բոկո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը Բամ քաղաքում հարձակում է իրականացրել, որի հետևանքով սպանվել է 50 գրոհային, ավելի քան 15 զինվորական և 5 քաղաքացի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն որոշել է Նիգերիայում գործող «Բոկո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը ներառել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում: Խմբավորումն իր գործունեությունն իրականացնում է առավելապես Նիգերիայի հյուսիս-արևելքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն