Սնոուդենը հայտարարել է իր առաքելության հաջող ավարտի մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանում ապաստան գտնելուց հետո հայտարարել է, որ իր առաքելությունը համարում է ավարտված. հայտնում է Itarr-tass-ը։
«Ես չէի ցանկանում փոխել հասարակությանը: Ես ուզում էի հնարավորություն տալ, որ հասարակությունը հասկանար՝ ուզում է արդյոք փոխվել, թե` ոչ: Ես ցանկանում էի ընհամենը, որ մարդիկ կարողանան ազատորեն խոսել այն մասին, թե ինչպես են իրենց կառավարում»,-ասել է Սնոուդենը Washington Post-ի հետ հարցազրույցում։
Սնոուդենը նաև հայտնել է, որ իրեն հաղթանակած է զգում և ավարտված է համարում իր առաքելությունը, չի ափսոսում, որ բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի գործողությունները, որոնք տվյալներ են հավաքել ինտերնետային խոշորագույն ընկերությունների օգտատերերի անձնական տվյալների և հաղորդակցությունների մասին:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդեն 2013 թվականի հունիսի սկզբին Washington Post և Guardian թերթերին է հանձնել նյութեր, որով բացահայտել է ԱՄՆ–ի քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը PRISM լրտեսական ծրագրի միջոցով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն