ՄԱԿ-ը 7000 խաղաղապահ կմտցնի Հարավային Սուդան
Աշխարհ
ՄԱԿ-ը մտադիր է 7000 խաղաղապահ մտցնել Հարավային Սուդան. այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
«Ես գրավոր նամակ էի ուղղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հարավային Սուդանում խաղաղապահներ մտցնելու որոշմամբ: Ես հույս ունեմ, որ ՄԱԿ ԱԽ-ն կաջակցի և կսատարի իմ որոշումը»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Հիշեցնենք, որ ապստամբները համաձայնվել էին Հարավային Սուդանի իշխանությունների հետ բանակցություններ վարելուն, սակայն վերջիններս մերժել են այդ առաջարկը:
Այս տարվա դեկտեմբերին Ջուբայում իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով զոհվել էր մոտ 500 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)