Վիկտոր Յանուկովիչի առողջական վիճակը խիստ վատացել է. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի առողջական վիճակը, որոշ տեղեկություններով, վատացել է. հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Լրագրողները մատնանշել են, որ պետության նախագահի փոխարեն՝ Մաքսային միության գերագույն ղեկավար մարմնի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել վարչապետ Ազարովը, չնայած մինչ այդ հաղորդվել էր, որ նիստին կմասնակցի Յանուկովիչը:
Մյուս ուրկրաինական լրատվամիջոցները նույնպես վկայակոչում են փաստեր, ըստ որոնց՝ Յանուկովիչի առողջական դրությունը իսկապես լավ չէ: Մի շարք ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագահը գլխուղեղի կաթված է ստացել:
Gazeta.au-ն փորձել է հեռախոսակապ հաստատել նախագահի մամլո քարտուղարի հետ և մեկնաբանություններ ստանալ, սակայն ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգին ոչ ոք չի պատասխանել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն