Ուկրաինայի ԱԳՆ-ն Սաակաշվիլիին զրկել է իր երկիր մուտք գործելու իրավունքից
Աշխարհ
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցություն»-ը ներկայացնող պատգամավոր Օլեգ Ցարևը տեղական պարբերականներին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ԱԳՆ-ն բավարարել են 36 մարդու հարցում Ուկրաինա մուտք գործելու վրա արգելք դնելու մասին դիմումը: Այդ անձանց թվում են հայտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների քաղաքացիներ:
Նրանց բոլորին էլ կասկածում են երկրում տիրող իրավիճակն ապակայունացնելու շուրջ ուկրաինական ընդդիմության հետ խորհրդակցություններ անցկացնելու մեջ:
Անցանկալի անձանց թվում, Սաակաշվիլիից բացի, հայտնվել է Վրաստանի 29 քաղաքացի ևս:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Սաակաշվիլին ելույթ էր ունեցել Եվրամայդանում և աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն