Վաշինգտոնը խիստ նկատողություն է արել Անկարային
Աշխարհ
Վաշինգտոնը խիստ նկատողություն է տվել Անկարային անպատասխանատու հայտարարություններ անելու համար, որոնք երկու երկրների հարաբերությունների խզման պատճառ կարող են դառնալ. այս մասին հայտնում ca-news.ru-ն` հղում անելով թուրքական Hurriyet Daily News լրատվականին:
Խոսքը վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի` ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին կհեռացվի երկրից քաղաքական կոռուպցիոն սկանդալի շուրջ «սադրիչ գործողություններ» հրահրելու պատճառով:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, թուրք և ամերիկացի դիվանագետների երկկողմ հարաբերություններն արդեն լուրջ ճգնաժամ են ապրում, և Անկարան պարտավոր է խստորեն հետևել Վաշինգտոնի հրահանգին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ստամբուլում և Անկարայում լայնածավալ գործողություն էր իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել էր 52 մարդ, այդ թվում՝ գործարարներ, պաշտոնյաներ, նախարարների որդիներ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)