Թաիլանդում ընդդիմությունը գրոհել է ԿԸՀ-ի շենքը
Աշխարհ
Թաիլանդում ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներից կազմված ամբոխը, պահանջելով չեղյալ հայտարարել առաջիկա խորհրդարանական ընտրությունները, խանգարել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, որը հայտերի ընդունման և նախընտրական քարոզարշավի ծրագրերի քննարկամ օր էր հայտարարել առաջադրված թեկնածուների համար, այս մասին հայնտնում է itarr-tass-ը:
Դեկտեմբեր 24-ին հիմնական ընդդիմադիր ուժերը շրջափակել էին Բանգկոկի մարզադաշտը: Ցուցարարները գրոհել են Թաիլանդի մարզադաշտը, որտեղ ԿԸՀ-ն իր գործունեությունն էր սկսել դեկտեմբերի 23-ից: Ընդդիմադիրները հայտարարել էին, որ հասել են իրենց նպատակին և Թաիլանդի իշխանություններին հայտնի է իրենց դիրքորոշումներն ու պահանջները` առաջիկա ընտրությունների մասին:
Թաիլանդում առավոտյան մի խումբ ուսանողներ նորից անկարգություններ են հրահրել կենտրոնական հանձնաժողովի գրասենյակներում: Թաիլանդի ոստիկանությունը դեռ ուժ չի կիրառում ցուցարարների նկատմամբ: Փակ են Բանգկոկի խոշորագույն առևտրային կենտրոնները։
Հիշեցնեք, որ դեկտեմբերի 21-ին երկրի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մտադրության մասին, որոնք նշանակվել են 2014-ի փետրվարի 2-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն