Իսպանիայի թագավորը «ամանորյա կոչ» է ուղղել գործազուրկներին
Աշխարհ
Իսպանիայի Խուան Կառլոս Առաջին թագավորը կաթոլիկական Սուրբ Ծննդի կապակցությամբ ավանդական ուղերձ է հղել Իսպանիայի ժողովրդին, նրանց, ովքեր երկրում տիրող տնտեսական ճգնաժամից ամենաշատ են տուժել, բոլոր գործազուրկներին և վարկերի չվճարման հետևանքով իրենց բնակարանները կորցրածներին, այս մասին հայտնում է itarr-tass-ը:
Կառլոսը Առաջինը կոչ է արել միավորվել Իսպանացիներին, կառուցել և զարգացման նոր փուլեր ստեղծել երկրի համար: Նա դիմել է Իսպանիայի քաղաքական տարբեր ուժերին՝ կոչ անելով հաղթահարել առկա տարաձայնությունները և նոր տարին սկսել համաձայնության և փոխըմբռնման դիրքորոշումներով, որը օգուտ կբերի բոլորին:
Այս ուղերձը Իսպանիայում շատերը գնահատել են որպես պետության ղեկավարի դիրքորոշումն ու պատասխանը Կատալոնիայում տիրող անջատողական տրամադրություններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն