Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հրաժարական տվեց
Աշխարհ
Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, այս մասին հայտնում է gazzeta.ru-ն` հղում անելով տեղական լրատավամիջոցներին: Ավելի վաղ Չաղլայանը հայտարարել էր, որ իր և իր գործընկերների դեմ առաջադրված մեղադրանքները ստոր քաղաքական նպատակներ ունեցող ծրագրերի արդյունք են:
Հիշեցնենք, որ Թուրքիայում աղմկահարույց ձերբակալություններից հետո կալանավորվել են ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարների որդիները, ինչպես նաև հայտնի բիզնեսմեններ, ովքեր մեղադրվում են պաշտոնատար անձանց հետ կոռուպցիոն կապերի մեջ: Թուրքիայում սկսված բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն