Ուկրաինան իր 12 միլիարդ դոլարը Ռուսաստանից հույս ունի ստանալ 2014-ին
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանից ակնկալում է 12 միլիարդ դոլար ստանալ 2014 թվականի սկզբին,- այս մասին հայտնում է novostimira.ua-ն:
«Հաջորդ 12 միլիարդ դոլարը մենք սպասում ենք հաջորդ տարվա սկզբին: Նշեմ նաև, որ Ուկրաինայի ազգային բանկը արդեն 3 միլիարդ դոլար է ստացել Ազգային բարեկեցության հիմնադրամից», -այս մասին հայտնել է վարչապետ Ազարովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Ազգային բարեկեցության հիմնադրամից 15 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)