Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին է ներկայացրել կառավարության նոր կազմը, որը համալրվել է 10 նախարարով: Այս մասին հայտնում է itar-tass-ը` հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Մուստաֆա Սենթոփը, Մշակույթի և տուրիզմի նախարարի պաշտոնում՝ Մահիր Ունալը, Ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Էֆքան Ալան, Ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Ալպարսլան Քավաքլիօղլուն և ուրիշներ:
Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ ոչ մի ազդեցություն չի ունենա կոռուպցիոն սկանդալի շուրջ ծավալված դատական հետաքննությանը և պատրաստ է ընդունել ցանկացած արդյունք:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական տվեցին Շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը, Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը և Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)