Սաուդյան Արաբիայում բլոգերին դատապարտել են կախաղանի
Աշխարհ
Սաուդյան Արաբիայում բլոգերին դատապարտել են կախաղանի, իսլամի շուրջ «ավելորդ» քննարկումներ ծավալելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը:
Բլոգեր Ռաիֆ Բադավին մեղադրվում է էլեկտրոնային կայքերի միջոցով իսլամը վիրավորելու մեջ: Կայքում քննարկվել են կրոնի դերը սաուդյան հասարակության կյանքում, որտեղ քննադատություն է հնչել նաև թագավորության հոգևոր առաջնորդների հասցեին:
Ավելի վաղ, Ռաիֆ Բադավիին, ով «Ազատություն սաուդցի ազատականներին» կայքի հիմնադիրն ու խմբագիրն էր, դատապարտել էին 7 տարվա ազատազրկման ու մտրակի 600 հարվածի, ազատական արժեքներ քարոզելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն