Տեղատարափ անձրևները Բրազիլիայում շուրջ 40 մարդու կյանք են խլել
Աշխարհ
Տեղատարափ անձրևները Բրազիլիայում ավելի քան 40 մարդու կյանք են խլել: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Ըստ տեղական EFE լրատվական գործակալության` սողանքների և ջրհեղեղների արդյունքում Բրազիլիայի հարավ-արևելյան մասում զոհերի թիվը հասել է 38-ի: Վերջին օրերին Բրազիլիայի շատ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության և խմելու ջրի, դադարեցված են աշխատանքները, ավելի քան 48 601 մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում տեղատարափ անձրևները շարունակվում են արդեն 10 օր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն