Թայլանդում ցուցարարները նռնակներ և հրազեն են կիրառել
Աշխարհ
Թայլանդում իշխանության և ընդդիմության կողմնակիցների միջև լարված բախումները շարունակվում են: Այս մասին հայտնում է itarr-tass-ը:
Ըստ Բանգկոկի ոստիկանության տվյալների` ցուցարարները Թայլանդի և Ճապոնիայի բարեկամության մարզադաշտը գրավելիս օգտագործել են նռնակներ ու հրազեն: Ընդդիմադիրներին ցրելու համար իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Այս բախումների հետևանքով վիրավորվել է մոտ 26 մարդ, որոնցից 23-ը հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ Թայլանդում դեկտեմբերի 21-ին երկրի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մտադրության մասին, որոնք նշանակվել են 2014-ի փետրվարի 2-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)