Պաղեստինի առաջնորդ Արաֆաթի` կանխամտածված սպանության վարկածը հերքվել է
Աշխարհ
Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը մահացել է բնական մահով: Այս մասին մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով բժշկա-կենսաբանական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ույբային:
«Մենք ավարտել ենք բժշկական բոլոր հետաքննությունները, առաջ քաշված բոլոր վարկածները հերքվել են: Մեզ հետ համաձայնվել են: Երկրորդ փորձաքննության անհրաժեշտություն չկա: Առաջնորդը մահացել է բնական մահով, այլ ոչ թե ճառագայթային ազդեցությունից: Միջազգային փորձագետները ևս հաստատել են մեր ենթադրությունները»,- հայտարարել է Ույբան:
Հիշեցնենք, որ 2004 թվականին Փարիզի հոսպիտալներից մեկում Արաֆաթի վաղաժամկետ մահը կանխամտածված գործունեության ծրագիր էր համարվում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)