Ուկրաինայի համար ամենածանր տարիներից մեկը 2013-ն էր. Յանուկովիչ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի համար անկախությունից ի վեր ամենածանր տարիներից մեկը 2013-ն էր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ Ռեգիոնների խորհրդաժողովի ընթացքում։
«Բոլոր տարիների կուտակված խնդիրներն ու մարտահրավերները կարծես համախմբվեցին 2013 թվականի մեջ: Արտաքին քաղաքականության մեջ դրանք դարձան ավելի բարդ, ավելի ծավալուն՝ համընդհանուր տնտեսական ճգնաժամի պայմաններում»,- ասել է Յանուկովիչը:
Խորհրդաժողովի ընթացքում նախատեսվում է ընթացքիկ տարվա ամփոփում-քննարկում, այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)