Օբաման հաստատել է 2014թ.-ի ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական ծախսերի մասին օրենք
Աշխարհ
Ինչպես հայտնում է korrespondent.ru-ն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2014թ. ֆինանսական տարվա պաշտպանական ծախսերի մասին օրենք:
«Այս օրենքը նախատեսում է պաշտպանության նախարարության ծրագրերի, ռազմական ոլորտում կառույցային նախագծերի, ԱՄՆ տրանսպորտի նախարարության ծրագրերի, ազգային անվտանգության ապահովման ոլորտում էներգետիկայի նախարարության ծրագրերի ծախսերը, ինչպես նաև փաստաթուղթը սահմանում է հոկտեմբերի 1-ին սկսված 2014 ֆինանսական տարվա Պենտագոնի բազային ծախսերը 526.8 մլրդ դոլարի չափով», - այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսն այս փաստաթղթին հավանություն էր տվել դեկտեմբերի կեսերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն