ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում Բերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով «Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Արաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել Զախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով» Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետ Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին 

Աշխարհի ամենահետաքրքիր վայրերը, որոնք փակ են հասարակության համար (լուսանկարներ)

Աշխարհ

1. «Լասկոյի քարանձավներ». Սա քարանձավների մի համալիր է, որը հայտնի է պալեոլիթի ժամանակաշրջանի ժայռանկարներով. Լասկոյի քարանձավները գտնվում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Այնտեղ են պահպանվել ուշ պալեոլիթի արվեստի 900 ամենալավ օրինակները: Գիտնականների հաշվարկներով՝ այդ նկարները մոտ 17300 տարեկան են: Դրանք հիմնականում մեծ կենդանիների նկարներ են, որոնց մեծամասնությունը՝ դատելով օրգանական մնացորդներից, ապրել են այդ ժամանակաշրջանում և այդ տարածքներում: Քարանձավները, որոնք հասարակության համար փակ են 1963 թվականից, գտնվում են փլուզման եզրին՝ անհայտ ծագում ունեցող բորբոսի պատճառով:

10 Прикольных мест, которые закрыты для публики

Մարդու ներկայությունը քարանձավում դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ: Սովորաբար, այնտեղ մտնում են միայն անվտանգության աշխատակիցները, շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ մի քանի րոպեով: 1979 թվականին Լասկոյի քարանձավները ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում՝ Ֆրանսիայի Վեզերի հովտի այլ պատմական տարածքներով հանդերձ:

2. «Պովեգլիա». Պովեգլիան Վենետիկի հարևանությամբ գտնվող շատ փոքր կղզի է, որտեղ բնակվում են հոգիներ: Պովեգլիան գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկի և Լիդոյի միջև: Դարերի ընթացքում այս կղզին եղել է աքսորավայր, ամրոց և ապաստարան՝ հիվանդների ու մահացածների համար: 1348 թվականին Վենետիկում գլուխ բարձրացրեց այտուցային ժանտախտը և այդ պատճառով Պովեգլիան, ինչպես նաև այլ փոքր կղզիներ դարձան հիվանդների մեկուսարան: Վախենալով հիվանդության տարածումից, Վենետիկն իր քաղաքացիներից շատերին, ովքեր ունեին հիվանդության ախտանիշներ, աքսորեց կղզի: Կղզու կենտրոնում այրում էին մահացածներին և հաճախ մահացողներին, որոնց պատահմամբ դիակի տեղ էին դնում:

10 Прикольных мест, которые закрыты для публики

Նման կրակներ էին վառվում նաև 1630 թվականին, երբ «սև մահը» կրկին անցավ քաղաքի վրայով: 20-րդ դարում կղզին կրկին օգտագործվեց որպես կարանտինային կայան, սակայն 1922 թվականին կղզին վերածեցին հիվանդանոցի՝ հոգեկան հիվանդների համար: Հիվանդանոցը գործեց մինչև 1968 թվականը, որից հետո այն փակվեց և դարձավ անմարդաբնակ: Այդ կղզին շրջապատում են պատերազմի և ժանտախտի զոհերի հոգիների մասին լեգենդները, ինչպես նաև հոգեբուժարանի հոգեկան հիվանդ բժշկի մասին լեգենդը, ով անդամահատում և կտտանքների էր ենթարկում հիվանդերին: Այսօր կղզին փակ է, ինչպես բնիկների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Վերջին տարիներին իտալական շինարարական ընկերությունները փորձել են վերականգնել հիվանդանոցի շենքը, սակայն անսպասելի, առանց պատճառի դադարեցրել են աշխատանքները:

3. Վատիկանի գաղտնի արխիվները. Վատիկանի գաղտնի արխիվը գտնվում է Վատիկանում և հանդիսանում է Պապի գահակալության տարիներին կայացրած որոշումների և օրենքների պահոց: Վատիկանի գաղտնի արխիվի մուտքը Վատիկանի առաքելական գրադարանի մոտ է, որը գտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակում: Մուտք դեպի արխիվ թույլատրվում է մի քանի հատուկ աշխատակցի: Արխիվում գտնվում են նաև պետական փաստաթղթեր և գրքեր, որոնք եկեղեցին հավաքել է դարերի ընթացքում: 17-րդ դարում Պավել 5-րդ Պապի հրամանով, Վատիկանի գաղտնի արխիվը առանձնացվեց առաքելական գրադարանից և դարձավ դժվար հասանելի գիտնականների համար: Մինչև 1881 թվականը արխիվն ամբողջությամբ փակ էր հասարակության համար, սակայն Լև 13-րդ Պապը բացեց այն հետազոտողների համար, որոնցից հազարավորներն ամեն տարի ուսումնասիրում էին արխիվի փաստաթղթերը:

10 Прикольных мест, которые закрыты для публики

«Վատիակնի գաղտնի արխիվ» անվան մեջ «գաղտնի» բառը չի նշանակում կոնֆեդենցիալ, այն մոտ է «անձնական» բառին, ինչը ենթադրում է, որ արխիվը Պապի անձնական սեփականությունն է և չի պատկանում Հռոմի ոչ մի ենթակառույցին: «Գաղտնի» բառը լայնորեն կիրառվում է նման արտահայտություններում, օրինակ, «գաղտնի ծառա», «գաղտնի գինեգործ», «գաղտնի քանդակագործ» կամ « գաղտնի քարտուղար», բառն օգտագործվում էր բարձր դիրքն ընդգծելու համար, մոտավորապես այսօրվա «VIP»-ի նման: Գաղտնի արխիվի բացումից հետո դուք կարող եք խնդրել ցանկացած արխիվացված փաստաթուղթ, քանի որ այն արդեն գաղտնի չէ, սակայն արխիվ մտնելն, այնուամենայնիվ, արգելված է: Դուք կարող եք ձեր նախընտրած փաստաթղթի համար հայտ ներկայացնել, և այն կտրամադրեն ձեզ: Վատիկանի գաղտնի արխիվը զբաղեցնում է 84 կմ դարակներ: Այն փաստաթղթերը, որոնք դեռևս 75 տարեկան չեն, անհասանելի են կառավարչական և դիվանագիտական տեղեկատվության պաշտպանության համար: Նրանց համար, ովքեր ցանկանում են ստուգել փաստաթղթի առկայությունն արխիվում, գոյություն ունեն ինդեքսներ:

4. Ակսումի Սիոնյան Մարիամ  եկեղեցի. Այս եկեղեցում պահվում են շատ կարևոր ավետարանչական գրքեր և սուրբ իրեր: Այստեղ  է գտնվում ավետարանչական շատ կարևոր  բնօրինակ՝  Վկայության Տապանակը, որն ըստ պատմության, բերվել է Էֆիոպիու Մենելիկ 1-ինի կողմից, այն բանից հետո, երբ նա այցելեց իր հորը՝ Սողոմոն թագավորին: Վկայության Տապանակին՝ սրբության մասունք համարվելու պատճառով, արգելված է նայել կամ մոտենալ: Այդ իրավունքն ունեն միայն ընտրյալ կուսակրոն հոգևորականները: 

10 Прикольных мест, которые закрыты для публики

5. Ցյանսուում գտնվող պետական անվտանգության կրթական թանգարան. Այս թանգարանը կոչվում է Լրտեսների թանգարան, ընդ որում այնքան գաղտնի, որ օտարերկրացիները չեն կարող մտնել այնտեղ: Չինաստանի Ցյանսու քաղաքում գտնվող պետական անվտանգության կրթական թանգարանը, չինական լրտեսության պատմության գաղտնի փաստաթղթերի պահպանման վայրն է: Այնտեղ կան 1927-1980 թվականների փաստաթղթեր և սարքավորումներ: 1927 թվականին հիմնվել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական խորհրդին առընթեր լրտեսության ստորաբաժանումը:

10 Прикольных мест, которые закрыты для публики

Թանգարանում են գտնվում նաև ատրճանակներ, գնդացիրներ, որոնք նման են շրթներկի, փոքր տեսախցիկներ, գաղտնալսելու սարքեր, փուչ մետաղադրամներ, որոնք օգտագործվում են փաստաթղթեր և քարտեզներ թաքցնելու համար: Մարդիկ կարող են մտնել թանգարան, միայն այն դեպքում, եթե ծնունդով Չինաստանից են: Թանգարանը փակ է բոլոր օտարերկրացիների համար: 

6.Նիիհաու. Նիիհաուն Էկզոտիկ և հեքիաթային գեղեցկություն ունեցող կղզի է, որը բնիկների մշակույթը և վայրի բնությունը պահպանելու նպատակով փակված է զբոսաշրջիկների համար: Նիիհաուն բնակելի Հավայան կղզիներից 7-րդն է մեծությամբ: Այդ կղզու վրա չկան ասֆալտապատ ճանապարհներ: Այնտեղ չկան նաև խանութներ, ռեստորաններ, էլեկտրաէներգիա և ներքին կոյուղիներ: Մյուս կողմից, Նիիհաու կղզում գտնվում է Հավայան կղզիների միակ դպրոցը, և այն միակն է երկրում, որը հոսանք է ստանում արեգակի էներգիայով: Էլիզաբեթ Սինկլերը գնել է այս կղզին 1864 թվականին Հավայան թագավորությունից, և այդ կղզու մասնավոր սեփականության իրավունքն անցել է իր ժառանգներին՝ Ռոբինսոնների ընտանիքին:

10 Прикольных мест, которые закрыты для публики

1915 թվականին Սինկլերի թոռը՝ Օբրի Ռոբինսոնը, փակեց կղզին այցելուների համար՝ տեղացիների մշակույթը և վայրի բնությունը պահպանելու նպատակով: Նույնիսկ կղզու բնակիչների բարեկամները կարող են այցելել նրանց միայն հատուկ թույլտվությամբ: Այսօր կղզի սեփականատերերից, բնակիչների բարեկամներից և ԱՄՆ-ի ռազմածովային խորհրդի ներկայացուցիչներից, Կառավարության մարմիններից և հատուկ հրավիրված հյուրերից բացի ոչ ոք չի կարող այցելել: Կղզում շատ հազվադեպ իրականացվում է ուղղաթիռներով երթ, երբեմն էլ՝ թույլատրվում է քայլել ափով, սակայն արգելված է մոտենալ տեղացիներին:

7.«Պայն Գեպ». Պայն Գեպը միակ «արգելված» վայրն է Ավստրալիայում: Այն հանդիսանում է արբանյակների դիտման և կառավարման պաշտպանական բազա, որը գտնվում է Ավստրալիայի կենտրոնում գտնվող Ալիս-Սպրինգս քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք: Բազան Ավստրալիայի և ԱՄՆ-ի ենթակայության տակ է: Կառուցը բաղկացած է ալեհավաքները պաշտպանող մեծ հաշվողական համալիրից: Բազայում աշխատում են 800 աշխատակից:

10 Прикольных мест, которые закрыты для публики

Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազան վերահսկվում է Ամերիկայի լրտես-արբանյակների կողմից, երբ նրանք անցնում են երկրագնդի 1/3 մասը, և ներառում են Չինաստանի, Ռուսաստանի մի մասը և Մերձավոր Արևելքի նավթի հանքերը: Կենտրոնական Ավստրալիան ընտրվել է այդ բազայի տեղակայման վայր, քանի որ այն գտնվում է շատ հեռու և լրտեսական նավերը չեն կարողանում որսալ ազդանշանը:

8. Դիմոնայում գտնվող ատոմային հետազոտությունների կենտրոն. Անապատում տեղադրված ատոմային հետազոտությունների կենտրոնն Իսրայելինն է, գտնվում է Նեգև անապատում, մոտավարապես Իսրայելի Դիմոնա քաղաքից 30 կմ հարավ-արևելք: Նրա կառուցումը սկսվել է 1958 թվականին' Ֆրանսիայի  օգնությամբ: Կառույցի մասին տեղեկատվությունը գաղտնի է: Սակայն 1986 թվականին Մորդեհեյ Վանունուն՝ Իսրայելի հայտնի միջուկային մասնագետը, ով աշխատում էր Դիմոնայի ատոմային հետազոտութան կենտրոնում,  փախավ Մեծ Բրիտանիա և լրատվամիջոցներին հայտնեց Իսրայելի ատոմային ծրագրի գոյության որոշակի ապացույցներ և գաղտնիքներ, ինչպես նաև բացատրեց յուրաքանչյուր կառույցի առաքելությունը, և պատմեց ատոմային տեղակայման տակ գտնվող ստորգետնյա գաղտնիկառույցների մասին:

10 Прикольных мест, которые закрыты для публики

2012 թվականի հունվարին ԶԼՄ-ներում հայտնվեց հաղորդագրություն, ըստ որի ատոմային էներգիայի իսրայելական խորհուրդը որոշել է ժամանակավորապես դադարեցնել հետազոտական կենտրոնի աշխատանքները: Այդ որոշման ընդունման հետևում, ըստ խորհրդի հայտարարության, կանգնած է Իրանի կողմից ահագնացող հարձակման վտանգը: 2012 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին, հայտնի դարձավ, որ «Համասը» ռմբակոծել է Դիմոնան, ավելի կոնկրետ, Դիմոնայում գտնվող ատոմային հետազոտությունների կենտրոնը, բայց օբյեկտը չի վնասվել: Կենտրոնի վրայի օդային տարածքը փակ է բոլոր ինքնաթիռների համար: Կենտրոնը գտնվում է ուժեղացված վերահսկողության տակ և շրջապատված է պարիսպներով:

9. Իսե տաճար.  Ճապոնիայի սրբազան և ամենակարևոր սրբավայրը՝ Իսե տաճարը, համարվում է սինտոյական սրբավայր, այն նվիրված է Ամատեռասու աստվածուհուն: Իսե տաճարը բաղկացած է 2 գլխավոր սրբատեղիից և 125 լրացուցիչ սրբավայրից: Սրբատեղին համարվում է սինտոիզմի ամենասուրբ և ամենակարևոր վայրերից մեկը:

10 Прикольных мест, которые закрыты для публики

Մուտքը սրբատեղի խստիվ արգելվում է: Միակ մարդն, ով կարող է մտնել սրբատեղի, համարվում է քահանան, ով պետք է լինի ճապոնական կայսերական ընտանիքի անդամ: Հասարակ մարդկանց չի թույլատրվում տեսնել կենտրոնական շինությունների ծղոտով ծածկված կտուրները: Ամեն 20 տարին մեկ, Իսե տաճարի 2 գլխավոր շինությունները վերակառուցվում են: Նայկու կամ «Ներքին տաճար» և Գեկու կամ «Արտաքին տաճար» շինությունները վերակառուցվում են մոտ 1000 տարի առաջ արված գծագրերի համաձայն: Վերակառուցման այդ սովորույթը սինտո հավատքի մասն է կազմում: Դա նաև հին տեխնոլոգիաների՝ գալիք սերունդներին փոխանցելու միջոց է:

10. Մետրո-2. Ռուսաստաում, ենթադրյալ, գոյություն ունեցող ստորգետնյա մետրոյի համակարգ Մետրո-2-ը գտնվում է Մոսկվայում, դա գաղտնի մետրոյի ոչ պաշտոնական անվանումն է, որն անցնում է Մոսկվայի հասարակական մետրոպոլիտենին զուգահեռ: Համակարգը կառուցվել է, կամ նրա կառուցումը սկսվել է Իոսիֆ Ստալինի օրոք, և այն ՊԱԿ-ի գրառումներում գրանցված էր Д-6 կոդի տակ: Ենթադրաբար, Մետրո-2-ը գտնվում է ՌԴ նախագահի և Պաշտպանության նախարարության հատուկ ծրագրերի վարման հատուկ օբյեկտների ծառայության ենթակայության ներքո: Ըստ լուրերի՝ Մետրո-2-ի երկարությունը գերազանցում է գործող հասարակական մետրոյի երկարությանը: Ասում են, որ այնտեղ կա 4 ուղի, որոնք գտնվում են 50-200 մետր խորության վրա:

10 Прикольных мест, которые закрыты для публики

Ենթադրվում է, որ Մետրո-2-ը միացնում է Կրեմլը անվտանգության դաշնային ծառայության գլխամասին, Վնուկովո-2 կառավարչական օդանավակայանին և Ռամենիկի շրջանի մոտ գտնվող ստորգետնյա քաղաքի հետ, նաև ազգային նշանակություն ունեցող այլ օբյեկտների հետ: Ցավոք, ամբողջ ինֆորմացիան կրում է սպեկուլյատիվ բնույթ և հաստատված չէ նկարներով: Բացի այդ, տարբեր հաղորդագրություների միջոցով պարզ է դառնում, որ հենց այդ հասցեատերերն են կառուցել Մետրո-2-ը, և պնդում են, որ տեսել են Մետրո-2-ը, սակայն ոչ մեկ ստույգ չի կարողացել ասել, թե որտեղ է գտնվում այն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ ՓաշինյանՎստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահինԸնտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ ՓաշինյանԲալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան«ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ ՓաշինյանWP. ԱՄՆ-ն չի բացառում Իրաքին հարվածներ հասցնելը առաքելության ավարտից հետոԱռաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգովՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով, մահվան գումար էլ կստանան միայն անապահովները. Արսեն ԹորոսյանՀայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգԻրանի դեսպանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցությունները անվանել է «հրաշալի»Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունըՌոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարիցՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարարՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էրԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտ
Ամենադիտված