Ուրուգվայի նախագահը պաշտոնական արարողության է ներկայացել սանդալներով
Աշխարհ
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան՝ խախտելով պաշտոնական և ավանդական կարգը, սանդալներով է հայտնվել Էկոնոմիկայի նոր նախարարի պաշտոնամուտին կազմակերպված արարողությանը: Այս մասին հայտնում է Europa Press-ը:
Տեղական ԶԼՄ-ների հրապարակած նկարներում երևում է, որ արարողությանը բոլորը հագնված են ինչպես հարկն է, իսկ Մուխիկան ժամանցային կարգավիճակով թիկնած է աթոռին՝ վերև բարձրացրած տաբատով և մերկ ոտքերին՝ սանդալներ:
Ուրուգվայի նախագահն աչքի է ընկնում իր տարօրինակություններով: Նրան անվանում են «ամենաաղքատ նախագահ»՝ իր համեստության և առատաձեռնության համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն