Չինաստանը վերացրել է «վերադաստիարակում աշխատանքի միջոցով» համակարգը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Չինաստանի կառավարությունը վերացրել է «վերադաստիարակում աշխատանքի միջոցով» համակարգը՝ ելնելով մարդու իրավունքների պաշտպանության նորմերից: Այս առաջարկն ընդունվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական հանձնաժողովի նիստում:
Չինաստանի ղեկավարության կարծիքով՝ այդ փոփոխությունները միտված են վերականգնելու և ամրապնդելու մարդու իրավունքները:
Հիշեցնենք, որ ՉԺՀ-ում աշխատանքային վերադաստիարակման ճամբարներն ստեղծվել են 1957 թվականից: Այս համակարգի առանձնահատկությունն այն էր, որ այս աշխատանքային ճամբարներում գտնվող քաղաքացիների գործերը չէին անցնում դատական հետաքննություն:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Չինաստանը ներկայումս ունի 350 վերադաստիարակման ճամբար: 2012 թ.-ի վերջի դրությամբ, այնտեղ իրենց «ուղղիչ դպրոցն» էր անցնում ավելի քան 50.000 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)