Լիբանանի բանակը պատրաստ է ընդունել Ֆրանսիայի օժանդակությունը
Աշխարհ
Ֆրանսիան պատրաստ է զենք մատակարարել Լիբանանի բանակին: Այս մասին հաղորդում է itar-tass-ը:
«Ես համագործակցում են Լիբանանի նախագահի հետ: Եթե նա մեզ խնդրի իր բանակն ապահովել զինամթերքով, ապա մենք անշուշտ կբավարարենք բարձրացված հարցը»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը, Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում:
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է Լիբանանի բանակին տրամադրել 3 մլրդ դոլար, Ֆրանսիայից զինամթերք գնելու նպատակով:
«Սաուդյան թագավորը որոշել է Լիբանանին տրամադրել անհրաժեշտ օգնությունը: Զինամթերքը ձեռք կբերվի Ֆրանսիայից, ամենասեղմ ժամկետում»,-ընդգծել է Սուլեյմանը:
Այն մասին, թե ինչ տեսակի զինամթերք կտրամադրվի Լիբանանին, երկու երկրների նախագահներից ոչ ոք չի կոնկրետացրել այդ հարցը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)