Ճապոնիայի կառավարությունը «վախենում է» ԿԺԴՀ-ի «անակնկալներից»
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ը կարող է 2014թ.-ի սկզբին դիմել այնպիսի գործողությունների, որոնք կթեժացնեն Կորեական թերակղզում տիրող լարված իրավիճակը: Այս մասին հայտնում է itarr-tass-ը:
Ճապոնիայի կառավարությունում կարծում են, որ ներկայումս աճել է ռազմական սադրանքներն վտանգավորությունը: Հունվարի 8-ին ԿԺԴՀ-ում նշելու են Կիմ Չեն Ինի ծննդյան օրը, իսկ փետրվարին` 2011 թվականին մահացած նրա հոր` Կիմ Չեն Իրի ծննդյան օրը: Տոկիոյում կարծում են, որ Փհենյանը կարող է հանկարծակի «անակնկալներ» մատուցել այդ ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը բանակին կոչ է արել բարձրացնել մարտական պատրաստվածության մակարդակն ամենաբարձր աստիճանի, քանի որ ապագա պատերազմը կարող է սկսվել անգամ առանց հայտարարման:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)