The Times-ը Պուտինին ճանաչել է «Տարվա մարդ միջազգային ասպարեզում»
Աշխարհ
Բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել է որպես «Տարվա մարդ». հայտնում է Ria.ru-ն։
Ըստ The Times-ի` 2013 թվականը Պուտինի համար դարձել է մեծ ձեռքբերումների տարի` հատկապես քաղաքական ասպարեզում։ Դրանց թվում պարբերականը նշում է Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում, վարած քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ, երկրի ներսում կատարվող իրադարձությունները, փոխհարաբերություններն ընդդիմության հետ։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջին Պուտինը գլխավորել էր բարձրաստիճան ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականը` ըստ Forbes ամսագրի:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան