ԱՄՆ-ը փորձում է փոխզիջման հասնել Հյուսիսային Իռլանդիայի հետ
Աշխարհ
Ինչպես հայտնում է segodnya.ru-ն, ԱՄՆ-ը հույս ունի կարգավորել Հյուսիսային Իռլանդիայում տիրող իրավիճակը, ըստ որի հակամարտող կողմերը համաձայնագիր կկնքեն մինչև տարեվերջ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
Արդեն սկսվել են Բելֆաստում Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական ուժերի բանակցությունները, որը նախատեսում է սահմանին շքերթների անցկացնելու և Հյուսիսային թագավորության այս մասում դրոշներ կախելու կետերը:
«Բանակցությունները սույց տվեցին, որ թե մասնակիցները, թե Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները հակված են բարդ խնդիրների լուծմանը: Մենք վստահ ենք, որ այս հարցը հնարավոր է լուծել, եթե բոլոր կողմերը քաղաքական կամք և ցանկություն դրսևորեն»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` քննարկումների մասնակիցների միջև դեռ հանդիպում են շատ լուրջ տարաձայնություններ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն