Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

2013-ի կարևորագույն համաշխարհային իրադարձությունները. Interfax

Համաշխարհային Մամուլ

2013թ.-ը հարուստ է եղել համաշխարհային իրադարձություններով, որոնց էլ անդրադարձել է Interfax-ը:

1. Մարտի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Հռոմի 266-րդ Պապ է ընտրվել արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, ով, որպես Հռոմի Պապ, ստացավ Ֆրանցիսկոս Առաջին անունը:

Առաջին անգամ նա Կոնկլավ էր հրավիրվել 2005 թվականին: Այն ժամանակ նրա անունը շոշափվում էր Հռոմի Պապի ամենահավանական թեկնածուների շարքում: Փորձագետների կարծիքով՝ դրան նպաստել էր այն հանգամանքը, որ կարդինալն աչքի է ընկել համեստ կյանքով և որևէ սկանդալային պատմութան մեջ երբևէ «ներգրավված» չի եղել: Նա ապրել է համեստ բնակարանում, հրաժարվել իրեն հասանելիք բարձրակարգ ավտոմեքենայից:

Փորձագետները նշում են, որ նոր Պապի քաղաքականությունը սոցիալական ուղղվածություն կունենա: Դրա մասին է վկայում այն փաստը, որ նա ընտրել է Ֆրանցիսկոս անունը: Ինչպես հայտնի է, սբ. Ֆրանցիսկոսը միշտ օգնել է աղքատներին և կարիքավորներին: Հատկանշական է, որ Հռոմի Պապի անունը հայտնի դառնալուց հետո կաթոլիկ աշխարհի ուշադրությունը սևեռվել էր Պապի Twitter-յան էջի վրա, որը Բենեդիկտոս XVI հրաժարականից հետո ապաակտիվացված էր:

2. Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից էր, որը 2013 թվականի հունիսի սկզբին Washington Post և Guardian թերթերին է տվել նյութեր, որոնց միջոցով բացահայտել է ԱՄՆ քաղաքացիներին գաղտնի լրտեսելու կառավարական ծրագրերը։ Էդվարդ Սնոուդենը միջազգային համբավ ձեռք բերեց ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ և ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։ ԱՄՆ իշխանությունները Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։ ԱՄՆ-ը հատկապես բացասաբար արձագանքեց Էդվարդ Սնոուդենի պատրաստակամությանը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսման վերաբերյալ Գերմանիայի իրավապահների հետ համագործակցության մասին լուրերի տարածմանը։ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակցին Ռուսաստանը մեկ տարով ժամանակավոր ապաստան է տվել:

3. Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացավ այս տարվա մարտի 5-ին՝ 59 տարեկում՝ քաղցկեղից: Կուբայում տարած մի քանի վիրահատություններն ու քիմիաթերապիաներն էլ չփրկեցին նրան:

Չավեսի դուստրը «Twitter»-ի իր էջում վենեսուելացիներին կոչ էր արել շարունակել հոր գործը «հայրենիքի շենացման» համար: Առաջնորդի մահվան լուրը հեռուստատեսությամբ հայտնել էր փոխնախագահ Նիկոլաս Մուդուրոն, ով ներկայումս զբաղեցնում է այդ երկրի նախագահի պաշտոնը: Ուգո Չավեսի քաղաքական կարիերան սկսվել է 1992թ., երբ նա, լինելով օդային դեսանտային զորքերի գնդապետ, գլխավորել էր պետական չհաջողված հեղաշրջման փորձը: Չավեսը բանտում երկու տարի անցկացնելուց հետո՝ համաներման էր արժանացել նախագահ Ռաֆայել Կալդերի կողմից: 1998թ. Չավեսը հաղթել էր պետության ղեկավարի ընտրություններում և այդ օրվանից չէր լքել Վենեսուելայի ղեկավարի պաշտոնը:

4. Փետրվարի 15-ին Չելյաբինսկի մարզում երկնաքարային անձրևի հետևանքով տուժել է մոտ 1500 մարդ։ Երկնաքարի բեկորների անկումից վնասվել էին բազմաթիվ շինություններ վեց քաղաքներում՝ պատճառելով շուրջ 1 մլրդ ռուբլու վնաս: Ըստ մասնագետների՝ մի քանի տասնյակ հազար տարի առաջ տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ հավանաբար մեկ այլ տիեզերական մարմնի հետ, ինչն էլ դարձել է երկնաքարի տրոհման պատճառ:

5. Ավելի քան 2.3 մլն մարդ է թողել Սիրիայի սահմանները 2011թ. մարտից ի վեր, երբ սկսվեց հակամարտությունը, ինչը վերջին ժամանակահատվածում փախստականների ամենամեծ արտահոսքն է:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում կառավարական ուժերի և ապստամբների միջև արդեն ավելի քան 2 տարի շարունակվող զինված հակամարտության ընթացքում սպանվել է 7 հազար երեխա, իսկ շուրջ մեկ միլիոն երեխա դարձել է փախստական, ընդ որում նրանցից 740 հազարի տարիքը ցածր է 11-ից:

6. 2013թ. ապրիլին ամերիկյան Բոստոն քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զովել էր 3 մարդ, իսկ տուժածների թիվը գերազանցեց 120-ը, որոնցից 8-ը երեխաներ էին: ԱՄՆ իշխանությունները բոստոնյան պայթյունները պաշտոնապես ահաբեկչություն որակեցին: Ահաբեկչությունն իրականացրել էին Ցարնաև եղբայրները, որոնք սկզբնապես ծրագրել էին մահապարտ դառնալ և ահաբեկչություն իրականացնել հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը: Վերջին տասնմեկ տարիների կտրվածքով սա ամենամեծամասշտաբ ահաբեկչությունն էր ԱՄՆ-ում:

7. 2013թ. հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին պաշտոնանկ արվեց: Մուրսիի դեմ ընդվզումն իր գագաթնակետին հասավ պաշտոնանկության նախորդ կիրակի, երբ Եգիպտոսի մի շարք քաղաքներում բողոքի ցույցի դուրս եկան միլիոնավոր եգիպտացիներ, որից հետո երկրի բանակը վերջնագիր ներկայացրեց Եգիպտոսի քաղաքական ուժերին՝ ճգնաժամից դուրս գալու ճանապարհ գտնելու համար: Մուրսին, սակայն, որևէ քայլեր չձեռնարկեց:

8. 2013թ. գիտական ձեռքբերումներից մեկն էլ 3D տպիչի միջոցով մարդկային ականջի ստեղծումն էր:

9. 2013թ. սեպտեմբերի 22-ին «Ալ-Շաբաբ» խմբավորման իսլամիստները գրավեցին Նայրոբիի առևտրի կենտրոնը: 10-ից 15 հոգուց բաղկացած խմբավորման դաժան ահաբեկչական գործողություններին զոհ գնացին 59 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ՝ հիմնականում օտարերկրացիներ: Ահաբեկիչները բաց էին թողնում միայն այն մարդկանց, ովքեր տիրապետում էին արաբերենին և մուսուլմանական աղոթքներին:

10. Անգլիացի իմպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Լյուսիեն Ֆրեյդի երեք ուրվանկար» եռածալ նկարը (1969թ.) Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 142.405 մլն դոլարով:

Եռածալ նկարի նախնական արժեքը կազմել է 85 մլն դոլար: 142.405 մլն դոլարը ռեկորդային է Բեկոնի գործերի համար, որը համարվում է ժամանակակից ամենաթանկ նկարիչը:

11. 2013-ին հոլիվուդյան ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Անջելինա Ջոլին, ամերիկյան The New York Times պարբերականին խոստովանել է, որ ենթարկվել է կրծքագեղձերի հեռացման վիրահատության: Ջոլին նշել է, որ կրծքերի հեռացման պրոֆիլակտիկ վիահատությունն անցկացվել է 2013թ. ապրիլի վերջին: Նա նաև ասել է, որ իր մայրը մահացել է քաղցկեղից՝ 56 տարեկանում: Անջելինան հույս ունի, որ կանայք հաշվի կառնեն իր փորձը և ավելի ուշադիր կլինեն սեփական առողջության նկատմամբ: Դերասանուհու խոսքերով՝ շատ բարդ է նման որոշում կայացնել, սակայն պետք է ուժ գտնել և գնալ մինչև վերջ: «Ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղից մահանում է 458 հազար կին: Ես երջանիկ եմ, որ այս բարդ ժամանակաշրջանում իմ կողքին եղել է Բրեդը, նա շատ է ինձ աջակցել»,- ասել է Անջելինա Ջոլին:

12. Արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի առաջնեկը լույս աշխարհ եկավ այս տարվա հուլիսի 24-ին: Փոքրիկը կշռում էր ավելի քան 8 ֆունտ: Նորածինը ստացավ պատվավոր Ջորջ Ալեքսանդր Լուի անունը:

13. 2013թ. տարեվերջին մահացավ «Կալաշնիկով» մակնիշի լեգենդար ինքնաձիգների հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը։ 95-ամյա կոնստրուկտորը վերջին տարիներին բուժվում էր մի շարք բժշկական կենտրոններում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված