Կիևի գլխավոր հրապարակում Նոր տարին դիմավորեց մոտ 100.000 ցուցարար
Աշխարհ
Կիևի Անկախության հրապարակում Նոր տարին դիմավորեցին ավելի քան 100.000 ուկրաինացի, այս մասին հայտնում է nbnews.ua-ն: Տոնական տրամադրություն ունեցող ցուցարարները շնորհավորում էին միմյանց գալիք տարվա կապակցությամբ, վանկարկելով ՝ «Փառք Ուկրաինային», «Փառք պայքարի հերոսներին»:
«Մայդանի հերոսները» փորձում էին նաև ստեղծել նոր համաշխարհային ռեկորդ՝ միաժամանակ կատարելով Ուկրաինայի հիմնը: Հրապարակում Նոր տարին նշելու ցուցարարների որոշումը եկել էին ողջունելու մի շարք քաղաքական գործիչներ, երաժիշտներ, գրողներ և հասարակական գործիչներ: Ավելի ուշ հրապարակ բերեվեց հսկայական տոնական տորթ, որը խորհրդանշում էր «մայդանցիների» պայքարը:
Հիշեցնենք, որ Կիևում բողոքի զանգվածային ցույցեր սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին` Ուկրաինան հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)