Ուկրաինայի ապագան Եվրոպայում է. Սաակաշվիլիի ամանորյա ուղերձը (տեսանյութ)
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին «112 Украина» հեռուստաալիքով իր ամանորյա ուղերձն է հղել ուկրաինացիներին իրենց մայրենի լեզվով: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Ես ցանկանում եմ բոլոր ուկրաինացիներին լավ տրամադրություն, հաջողություն և հաղթանակ: Մենք բոլորս կարոտում ենք Ուկրաինան: Դուք ապրում եք հրաշալի երկրում, որը շրջապատված է շատ խելացի, աշխատասեր, շատ ազնիվ ու պարկեշտ մարդկանցով», -այս մասին հաղորդել է Սաակաշվիլին:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի ապագան Եվրոպայում է:
«Դուք կդառնաք եվրոպական պետություն: Դուք կլինեք շատ հաջողակ: Հիշեք, որ ձեր հաջողությունը նաև մեր հաջողությունն է», - նշել է Վրաստանի նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մի խումբ եվրոպացի քաղաքական գործիչների հետ ժամանել էր Կիև, աջակցելու Մայդանում պայքարի դուրս եկած ցուցարարներին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)