Հազարավոր ճապոնացիներ են շնորհավորել Ակիհիտոն կայսրին Նոր տարվա առթիվ
Աշխարհ
Ավելի քան 80 հազար մարդ էր հավաքվել Տոկիոյի թագավորական նստավայրի մոտ` ամանորյա շնորհավորանքն ուղղելու Ակիհիտոն կայսրին և նրա ընտանիքին. հաղորդում է ria.ru-ն:
Կայսերական պալատից Ակիհիտոնը դուրս է եկել հատուկ փամփուշտակայուն ապակիով կառուցված պատշգամբ և ողջունել իր հպատակներին: Միապետը հայտնել է իր ուրախությունը, որ կարող է այս հիասքանչ տոնը նշել Ճապոնիայի ժողովրդի հետ:
«Ես երջանիկ եմ ինձ զգում, քանի որ այս տոնը նշում եմ ձեզ հետ: Հույս ունեմ, որ Նոր տարին կբերի իր հետ խաղաղություն և անխռովություն երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար», - ասել է կայսրը:
Նոր տարուն Տոկիո են գալիս հազարավոր ճապոնացիներ, որպեսզի հնարավորություն ունենան անձամբ շնորհավորելու կայսրին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն