ԱՄՆ-ի ԱԱԳ-ն 40 մլն դոլար կծախսի տվյալների բազա կոտրելու համար
Աշխարհ
ԱՄՆ -ի Ազգային անվտանգության գործակալությունը նախատեսում է ստեղծել քվանտային գերհզոր համակարգիչ, այս մասին գրում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերը:
Նոր համակարգիչը կկարողանա կոտրել ցանկացած ժամանակակից կրիպտոգրաֆիկ պաշտպանության ծրագիր:
Նոր տեխնիկայի ստեղծմումը ֆինանսավորվում է հատուկ Penetrating Hard Targets ծրագրի միջոցով, որին արդեն հատկացվել է մոտ 40 մլն դոլար: Ենթադրվում է, որ այս համակարգիչը իր կարողությունների շնորհիվ կդառնա բարձրակարգ դասական մոդել ողջ աշխարհում: Նախատեսվող տեխնիկայի հիմնական ուսումնասիրություններն իրականացնում են Մերիլենդ նահանգի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի քոլեջի գաղտնի աշխատակիցները:
Չնայած նրան, որ քվանտային համակարգչի մոդելը ձգտում են ստեղծել աշխարհի բազմաթիվ գիտնականներ, բայց ԱՄՆ-ի ԱԱԳ-ն իր հիմնական մրցակիցներին համարում է Եվրամիությանն ու Շվեյցարիային, ասվում է փաստաթղթերում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն