Մորը պաշտպանելու համար 15-ամյա անչափահասը սպանել է հորը (ֆոտո, տեսանյութ)
Աշխարհ
ԱՄՆ-ի Ֆլորդիա նահանգում 15-ամյա անչափահասը սպանել է հորը, այս մաին հայտնում է Mail Online-ը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ 35-ամյա Քրիստաֆոր Ալբանոն, վաղ առավոտյան հարբած վերադառնալով տուն՝ դաժան ծեծի է ենթարկել կնոջը: 15-ամյա տղան մորը պաշտպանելու համար կրակել է հոր վրա, ով տեղում մահացել է: Այդ ժամանակ տանն են գտնվել նաև մյուս 2 երեխաները:
Նախքան սպանությունը կինն արդեն ահազանգել էր ոստիկանություն, և տեղեկացրել, որ հարբած ամուսինը դաժանաբար ծեծում է իրեն:
Հայտնի չէ, թե ընտանեկան բռնությունները որքան ժամանակ է, որ շարունակվում էին Ալբանոնների ընտանիքում, բայց սպանվածը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել` խուլիգանություն կատարելու մեղադրանքներով:
Անչափահասին Ֆլորդիայի ոստիկանությանը ձերբակալել է: Գործի առթիվ հետաքննություն է սկսվել:






















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն