ՆԱՍԱ-ն մեղադրում է Բեյոնսեին պատմության ողբերգություններն աղավաղելու մեջ
Աշխարհ
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը քննադատել է Բեյոնսեի նոր «XO» երգը: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:
ՆԱՍԱ-ն մեղադրել է Բեյոնսեին, ով իր կատարման մեջ օգտագործել է 1986 թ. «Չելենջեր» տիեզերանավի վթարից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսից հատվածներ: Գործակալությունը հայտնել է, որ ողբերգությունը, որի արդյունքում զոհվել է յոթ մարդ, «չպետք է աղավաղվի»:
««Չելենջեր» տիեզերանավի կործանմումը մեր պատմության ողբերգական դրվագներից է և այն չպետք է թերագնահատվի»,-հայտարարել է ՆԱՍԱ-ի մամուլի քարտուղար Լորեն Ուորլին:
ՆԱՍԱ-ի հայտարարությանն անմիջապես հետևել են զոհված տիեզերագնացների հարազատների բացասական մեկնաբանությունները երգի վերաբերյալ:
Ի պատասխան բարձրացված աղմուկի՝ երգչուհին հայտարարել է, որ «XO» երգը «Չելենջերի» վթարի արդյունքում զոհվածների ընտանիքներին աջակցելու անկեղծ մտադրությունն է հետապնդել: Ըստ նրա՝ երգի հեղինակն օգտագործել է մամուլի ասուլիսից հատվածները, որպես հարգանքի տուրք զոհված անձնակազմի անդամներին և ի նշան այն բանի, որ նրանք երբեք չեն մոռացվի:
Հիշեցնենք, որ «Չելենջեր» տիեզերանավը կործանվել էր 1986 թ-ի հունվարին' թռիչքի սկզբից 73 վայրկյան հետո: Վթարի հետևանքով զոհվել էին տիեզերանավի անձնակազմի բոլոր 7 անդամները: Վթարի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել կրող հրթիռի անսարքության պատճառով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ