Wen Wei Po-ն հրապարակել է Կիմ Չեն Ինի մորեղբոր մահապատժի մանրամասները
Աշխարհ
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի մորեղբորը՝ Չան Սոն Տհեկիին հարյուրավոր սոված շներ կենդանի հոշոտել են: Այս մասին հայտնում է tengrinews.ru-ն՝ վկայակոչելով չինական Wen Wei Po պարբերականին:
Նույն կերպ են վարվել նաև գործով մյուս 5 մեղադրյալների հետ: Նրանց մերկացրել են և նետել 120 շների առջև, որոնց մինչ այդ 3 օր շարունակ չեն կերակրել: Մահապատժի գործընթացը տևել է շուրջ մեկ ժամ, որին հետևել են ավելի քան 300 հյուսիսկորեացի պաշտոնյաները:
ԿԺԴՀ-ում քաղբանտարկյալներին հիմնականում մահապատժի են ենթարկում գնդակահարելով, իսկ շների տույժը կիրառվում է միայն ամենաատելի մարդկանց և ծանր հանցագործությունների դեպքում:
Հիշեցնենք, որ Չան Սոն Տհեկի մահապատժի էր ենթարկվել 2013թ-ի դեկտեմբերին: Նրան մեղադրում էին կոռուպցիայի, անբարո վարքի, հակահեղափոխական գործունեության և թմրանյութեր գործածելու մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ