Եվրահանձնաժողովը չի անդրադառնա Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին
Աշխարհ
Եվրահանձնաժողովը՝ ելնելով քաղաքական նկատառումներից, չի անդրադառնա Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Եվրահանձնաժողովում կարծում են, որ հիշատակի միջոցառումները կարող են հանգեցնել ազգայնականության աճին:
Ինչպես հայտնում է առցանց ռեսուրսը, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանություններն սկսել են հիշատակի միջոցառումներ անցկացնել և դպրոցներում երեխաներին ներկայացնում են, որ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթել են այդ երկրների ժողովուրդները:
Գերմանիայում պատերազմի մեկնարկին այլ բովանդակություն են տալիս. Բեռլինում ցանկանում են կիրառել այդ ամսաթիվը, որպեսզի «ուժեղացվի ինտեգրացիան և ընդհանուր պատմական հիշողության ձևավորումը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ