Դերասան Սթիվեն Սիգալը կպայքարի Արիզոնայի նահանգապետի պաշտոնի համար
Աշխարհ
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը հնարավոր է իր մասնակցությունն ունենա Արիզոնայի նահանգապետի ընտրություններին, այս մասին Սիգալը հայտնել է KNXV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Դերասանն ասել է, որ ընտրվելու դեպքում մտադիր է ԱՄՆ-ի սահմանների պաշտպանության և աշխատատեղերի ստեղծման հարցերը կարգավորել: Ըստ նրա, ահաբեկչության խնդիրը պայմանավորված է վատ պաշտպանված սահմաններով:
«Եթե ձեր սահմաններն անվտանգ չեն, ուրեմն դուք պետություն էլ չունեք», - ասել է դերասանը:
Սեգալը նշել է նաև, որ դեռ չի առաջադրվի, քանի որ մոտ ապագայում առաջնային և հրատապ գործեր ունի, իսկ ընտրություններին մասնակցելու իր ծրագրերի մասին խոսել է Ջո Արփայոյի հետ, ով Արիզոնայի Մարիկոպա շրջանի շերիֆն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն