Չինաստանում 14 մարդ է զոհվել կրոնական արարողակարգի ընթացքում
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող տաճարներից մեկում կրոնական արարողակարգի ընթացքում սկսված խառնաշփոթի արդյունքում մահացել է 14, վիրավորվել' մոտ 10 մարդ:
Իրարանցումն ու քաշքշուկը սկսվել է կիրակի ցերեկը՝ տաճարում սնունդ բաժանելու ժամանակ:
Ըստ Սինհուա լրատվական գործակալության՝ տուժածներից 4-ի վիճակը խիստ ծանր է: Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել:
Միջադեպը տեղի է ունեցել Նինսյա-Հուեյ ինքնավար շրջանի Գույուան քաղաքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ