Արքայազն Ուիլյամը սկսել է Քեմբրիջի համալսարանի դասընթացները
Աշխարհ
Արքայազն Ուիլյամը սկսել է Քեմբրիջի համալսարանում Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության խնդիրներին նվիրված վերապատրաստման դասընթացները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Դասընթացը տևելու է տասը շաբաթ և ավարտվելու է մարտին: Ծրագիրը նախատեսում է շաբաթական 18-20 ժամանոց դասընթացներ և կոչված է արքայազնին պատկերացում տալու այն մասին, թե ինչ խնդիրների է բախվում գյուղատնտեսական գործունեությունն ու գյուղական համայնքը:
Ուիլյամն ունի բարձրագույն կրթություն. նա ավարտել է Սենթ Էնդրյուսի հեղինակավոր համալսարանը՝ շոտլանդական Ֆայֆ քաղաքում, որտեղ սովորել է աշխարհագրություն և արվեստի պատմություն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)