Վատիկանը դրախտ է միասեռականների համար. Focus
Աշխարհ
Ինչպես հայտնում է inopressa.ru –ն` վկայակոչելով Focus գերմանական պարբերականը, հրապարակվել է մի անանուն սկանդալային պատմություն, որտեղ Վատիկանի շվեյցարական գվարդիայի նախկին աշխատողը հայտնում է, որ ստացել է բազմաթիվ անբարո առաջարկներ քահանաների, եպիսկոպոսների և կարդինալների կողմից:
«Աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելիս ես քահանայից խնդրեցի Վատիկանում ինձ ապահովել մեկ այլ աշխատանքով: Այս հարցը լուծելու համար նա ինձ ուղարկեց եպիսկոպոսի մոտ և նշեց, որ անպայման ցնցուղ ընդունեմ և կատարեմ բոլոր «հրահանգները»: Եթե ես համաձայնված լինեի որոշ կոնկրետ առաջարկների հետ, ապա վաղուց շվեյցարական գվարդիայի հրամանատար կլինեի», - մեջբերում է պատմության հերոսի խոսքերը Focus-ը:
Անանուն պատմությունը բազմաթիվ սկանդալային մանրամասներ է բացահայտել: Վատիկանը դեռ չի արձագանքել բարձրացված նոր սկանդալին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ