Ռոդմանը «Happy Birthday to You» է երգել Կիմ Չեն Ինի համար
Աշխարհ
Այսօր Փհենյանի Սպորտի պալատում տեղի է ունեցել NBA-ի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության թիմերի ընկերական հանդիպմանը, որին ներկա են գտնվել Կիմ Չեն Ընն ու իր կինը՝ Լի Սոլ Չժուի. հայտնում է itarr-tass-ը:
Հիմնական խաղից հետո կայացել է խառը թիմերի միջև խաղը, որի ընթացքում Ռոդմանը նստել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդի կողքին:
Ելույթում նա նշել է, որ մարշալ Կիմ Չեն Ընն «իսկական առաջնորդ է, որը մտածում է իր ժողովրդի մասին, և ժողովուրդը սիրում և գնահատում է նրան»: Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ ԿՀԺԴ-ի բնակչության շուրջ 84 տոկոսը տառապում է թերսնումից:
Ռոդմանը նաև երգել է «Happy Birthday to You» երգը:: Իսկ Կիմ Չեն Ընի ծննդյան առթիվ կազմակերպված հանդիպումն ավարտվել է ԿԺԴՀ թիմի հաղթանակով՝ 47:39 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ