Ազարով. «Ուկրաինայում զանգվածային բողոքի ցույցերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել է, որ երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը Ուկրաինային տանում են դեպի ավերածություններ և կորուստներ. հայտնում է ria.ru-ն:
«Բարիկադներից և զանգվածային բողոքի ակցիաներից երկրում ոչինչ չի ավելանա` ոչ միսը, ոչ հացը, որ կարագը, ոչ լողավազանները: Կլինեն միայն կորուստներ ու ավերածություններ: Եթե շարունակենք միմյանց մեղադրել, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա», -ասել է Ազարովը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ