Կանադայում արձանագրվել է թռչնի գրիպից մահացության առաջին դեպքը
Աշխարհ
Հյուսիսային Ամերիկայում գրանցվել է H5N1 թռչնագրիպից մահացության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Վիրուսից մահացած մարդը բնակվել է Կանադայում և վերջերս այցելել էր Պեկին: Մահը վրա է հասել հունվարի 3-ին: Գրիպի առաջին ախտանշանները հայտնվել էին դեկտեմբերի վերջին՝ Պեկինից Վանկուվեր թռիչքի ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2003-2013-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 15 երկրում գրանցվել է H5N1 վիրուսով մարդկանց վարակման 649 դեպք, 384 մարդ մահացել է:
Հոնգկոնգ և Շանթաու համալսարանների գիտնականները փորձարկման շրջանակներում հայտնաբերել են, որ վիրուսը փոխանցվել է նաև կզաքիսների շրջանում: Նախկինում համարվում էր, որ վիրուսի տարածման առաջին շղթան թռչուններն են, իսկ կաթնասունների շրջանում վիրուսի տարածում չէր արձանագրվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ